15:30 , 5 մայիս, 20141in.am-ը գրում է.
Եվս մեկ պատճառ՝ ծովի ջուր չխմելու համար: Տաղանդավոր հայտնի լուսանկարիչ Դևիդ Լիթշվագերը, ով հայտնի է National Geographic-ի համար արված ծովային վայրի կյանքի վերաբերյալ իր լուսանկարներով, ստեղծել է նկար, որում երևում է ծովի մեկ կաթիլում գոյություն ունեցող միկրոֆաունան: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:
Մեծացնելով մեկ կաթիլը 25 անգամ՝ նա ցույց է տվել, որ ծովի ջրի աղի համը միայն աղ չէ, այնտեղ կան բակտերիաներ, որդեր, ձկնկիթներ, խեցգետնի թրթուրներ և այլն:
