Միայն Հայաստանում...


15:13 , 5 մայիս, 2014

Միայն Հայաստանում է, որ կարելի է առանց բանակում ծառայելու ռազմահայրենասիրական ոգի քարոզել:
Միայն Հայաստանում է, որ կարելի է պատերազմից տարիներ անց որպես զբոսաշրջիկ Շուշի այցելել ու Շուշիի ազատագրության համար մեդալ ստանալ:
Միայն Հայաստանում է, որ գիրք գրելու համար կարելի է մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար նախատեսված մեդալ ստանալ:
Միայն Հայաստանում է, որ ուսանողական ելույթ ցրելու համար կարելի է զորավար կոչվել:
Միայն Հայաստանում է, որ կարելի է ազատամարտիկին վիրավորել` անվանելով «Նվնվան»...
Միայն Հայաստանում է, որ կարելի է իշխող կուսակցության տարբերանշանը անգամ վերարկուի վրայից կպցնել:
Միայն Հայաստանում է, որ կարելի է փչացած զուգարանների համար միլիոններ վճարել ու անպատիժ մնալ:
Միայն Հայաստանում է, որ կարող է արտագաղթը պետականորեն խրախուսվել և հովանավորել:
Միայն Հայաստանում է, որ պետական պաշտոնյան կարող է թքած ունենալ ամեն օրենքի, բարոյականության, արդարության վրա ու անպատիժ մնալ:
Միայն Հայաստանում է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորը կարող է մամուլում հարցազրույց տալ և հայտարարել, թե ո՞ր տղան կուզի բանակում ծառայել:
Միայն Հայաստանում է, որ կարելի է մեկին մեղադրել պետական դավաճանության մեջ, ու նրան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել:
Եվ վերջապես միայն Հայաստանում է, որ հայտնի բանջարաբոստանային մշակաբույսը կարող է թարս աճել....