13:00 , 5 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է մյունխենյան ակումբում իր ապագայի մասին հարցերին:
«Ռումենիգեի և Զամերի հետ կխոսեմ գավաթային եզրափակչից հետո: Մենք կքննարկենք մեր տեսակետները և լավագույն որոշումը կկայացնենք ակումբի համար: Դա նորմալ է: Գիտեմ, որ եթե չես հաղթում, կարող ես դժվարությունների բախվել: Մանավանդ մեծ ակումբների մարզիչների հետ այդպես էլ պատահում է»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք` Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մյունխենի «Բավարիա»-ն դիմակայություն է անցկացնելու Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Ավելի վաղ մյունխենյան ակումբը վաղաժամկետ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, բայց պարտություն է կրել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: