11:16 , 5 մայիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տուգանվել է:
Այս մասին գրում է ղազախական Sports.kz, հավելելով` Մինասյանին տուգանել են 150 հազար թենգեով: Հայազգի մարզիչը «Իրտիշի» դեմ խաղում հատել է տեխնիկական գոտու գիծը:
Ղազախստանի առաջնության հերթական տուրում Մինասյանի ղեկավարած «Տոբոլը» 3-0 հաշվով հաղթել է «Իրտիշին»: