Իտալիայում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 2 մարդ


10:36 , 5 մայիս, 2014

606x340_2658961in.am-ը գրում է.

Իտալիայի կենտրոնում՝ Մարկե շրջանում, ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 2 մարդ, ևս մի քանիսը անհետ կորել են՝ հայտնում է Euronews-ը: Ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով Չեզանո գետը դուրս է եկել ափերից և հեղեղել մի շարք բնակավայրեր:

Շատ բնակիչներ փորձում են ինքնուրույն լքել հեղեղված տարածքները, սակայն իշխանությունները կոչ են անում ռիսկի չդիմել և սպասել փրկարարներին:

Օդերևութաբանների տվյալներով՝ այդ տարածքում անձրևները կշարունակվեն ևս մի քանի օր: Տարհանվածներին տեղավորում են անվտանգ վայրերում, դպրոցներում և մարզական կենտրոններում: Բնակիչներին ուղղաթիռներով և հատուկ տեխնիկայով օգնության են հասել փրկարարները: