Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:22 , 5 մայիս, 2014

Ժողովուրդ, է, հետո՞...

Ուկրաինայում իրավիճակը գնալով թեժանում է, իսկ Արևմուտքը կարծես այս ամենը չի նկատում ու սպասում է, որ շուտով Ուկրաինայում ազատ, ժողովրդավար ընտրություններ կանցնեն, և աշխարհը կդառնա գեղեցիկ: Կհավաքվեն մի տեղ, հայտարարություն կանեն, որ փայլուն ընտրություններ անցան, և այն պետք է օրինակ լինի ամբողջ աշխարհի և հատկապես ԱՊՀ երկրների համար: Իսկ հարյուրավոր զոհերի մասին մեկ բառ չի հնչի:

Մի կաթիլ մեղրը հիշո՞ւմ եք, հիմա Միկոյանի արձանը դարձել է այդպիսի մի պատմության նախատիպ. հետաքրքիրը այն է, որ այսպես հոգով-սրտով դեմ խոսացողները, ուրիշ ազգի հետ խոսելուց կամ մեկի հետ խոսելուց, ով Միկոյանին չգիտի, այնպիսի ոգևորությամբ են պատմում նրա մասին, այնպես են հպարտանում, որ հայ է, էլ ասելու չի: Պատմում են ինքնաթիռների մասին, արևմտամետ լինելով՝ ասում են, որ այդ ինքնաթիռները ամերիկյաններից լավն են, և այլն...

Ժողովուրդ, է, հետո՞...Սաղ նորմա՞լ ա, որ հիմա դրել եք մի հատիկ գոմիկի վիդեո եք տարածում, որտեղ այդ եզակի արարածը իր բազմակի տղա պարտնյորների անունից քննադատում է Արամին: Հայեր, դրանց նման արարածներին լավ կլինի ուշադրություն չդարձնենք, ավելի լավ էր մի երեք հատ ստատուս ավել Արամի մասին գրեիք ու աջակցեիք նրան:

Պ. Հայրիկյանը հռետորական հարցեր է բարձրացնում: Մասնավորապես նա հարցնում է, թե ո՞ւր էր Պուտինը, երբ ինքը աշխարհ էր փոխում: Կարծում եմ՝ այս հարցից Պուտինը, ազդված ու սարսափահար եղած, հաջորդ իսկ ասուլիսի ժամանակ պաշտոնապես կլռի:

Ազգ, ուրախացի ու ցնծա՝ Հենոն ու Արթուրը լավագույնն են աշխարհում, Արթուրը՝ իր բազկի հարվածով ու խելքով, Հենոն՝ իր ոտքի հարվածով ու խելքով: Ապրեք, տղերք: