Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 400-ը


09:56 , 5 մայիս, 2014

37227571in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 15 դեպք: Այսպիսով՝ թագավորությունում ընդհանուր առմամբ վարակված է 411 մարդ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Միայն Սաուդյան Արաբիայում վարակի զոհ է դարձել 112 մարդ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում վարակի առաջին դեպքն արձանագրվել է 2012-ի սեպտեմբերին: