Նժդեհյան մտքերը հավերժ ակտուալ են. «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը...»


23:47 , 23 հուլիս, 2012

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ