Իսպանացի դիզայները մշակել է տարերային աղետներին դիմակայող տների նախագծեր


09:24 , 5 մայիս, 2014

2039834328557541in.am-ը գրում է.

Իսպանացի դիզայներ Դիոնիսիո Գոնսալեսը մշակել է եզակի շինությունների նախագծեր, որտեղ կատակլիզմներից տառապող տարածաշրջանների բնակիչները կարող են թաքնվել տարերքի հարվածի դեպքում: Այս մասին հայտնում է RBK-ն:

Մեքսիկական ծոցում գտնվող Դոֆին Այլենդը հայտնի է իր կործանարար փոթորիկներով: 1200 բնակիչ ունեցող կղզում փոթորիկները սրբում են իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ ու ստիպում շարունակ տներ կառուցել:

Բնակիչների խնդիրը դիզայներն անտարբեր չի թողել: Նա մշտապես հետաքրքրվել է ճարտարապետությամբ և նպատակադրվել մշակել սյուրռեալիստական շինությունների կոնցեպտներ, որոնք առավելագույնս կդիմակայեն ուժեղ բնական աղետներին:

Իր Dauphin Island նախագծի շրջանակում նա մոդելավորել է մի քանի ոչ մեծ ֆուտուրիստական ամրություններ, որոնց հիմքում պետք է լինեն բետոնն ու երկաթը: Դրանք իրենցից հիշեցնում են ծովափնյա տնակի, բունկերի և տիեզերանավի խառնուրդ: