Մահացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան դափնեկիր Հերի Բեքերը


09:00 , 5 մայիս, 2014

BN-CQ573_edp050_G_201405041500411in.am-ը գրում է.

83 տարեկանում մահացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան դափնեկիր, Չիկագոյի համալսարանի դասախոս Հերի Բեքերը: Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով համալսարանի կայքին:

Բեքերը մահացել է շաբաթ օրը՝ երկարատև հիվանդությունից հետո, Հյուսիսարևմտյան հոսպիտալում:

Բեքերը Նոբելյան մրցանակի է արժանացել 1992-ին, իսկ 2000-ին ԱՄՆ-ում ստացել է Ազգային գիտական մեդալ: