20:18 , 4 մայիս, 2014
Ծնող-դեռահաս փոխհարաբերություննրը կրում են մշակութային և կենցաղային մի շարք առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են իրենց կրոնական և տեղային ձեռքբերումներին: Սակայն դրանք ունեն հոգեբանական բնութագրական կողմ, որը պակաս կարևոր չէ` բացահայտելու համար նման փոխհարաբերությունների արդյունավետության և դեստրուկտիվության դրդապաճառները: Դեռահասության տարիքը, որպես այդպիսին, համարվում է ճգնաժամային, և նրա դրսևորումենրը` վարքային, հուզական, վերբալ առաջնայինը նկատառում է ծնողը: Սակայն ծնողների սուբյեկտիվության գործոնը շատ դեպքերում խթան է հանդիսանում կոնֆլիկտների և փոխհասկացվածության բացակայության դրսևորման համար: Մինչդեռ այդ դրսևորումները հանդիսանում են ինքնաարտահայտման ուրույն մոդել` նմանվելով չմշակված քարի, որը ունի հստակ արդյունավետություն, սակայն իր տեսանելի բովանդակությամբ անընդունելի է: Նման դեպքերը առավել են խոցում դեռահասին, քանի որ առաջին գնահատականը հասուն քայլերի նկատմամբ տալիս է ծնողը, նման հարաբերություններում է, որ առաջին հանդուրժողականության և էմպատիայի դրսևորումը պետք է դրսևորվի: Որքան ընտանեկան փոխհարաբերությունները կայուն և գիտակցական մակարդակում կառուցվեն, այնքան անհատը ավելի քիչ կնկատի իր ճգնաժամային դրսևորումները և կենսական բովանդակության, տարիքային հետաքրքրությունների բազան ավելի մեծ կլինի: Մեր իրականությունը, ինչպես և յուրաքանչյուր երկրի իրականություն, զարգացում է ապրում՝ համապատասխան իրեն ներկայացված պահանջների: Եվ նման փոփոխական սոցիալ-հասարակական միջավայրը բազմաթիվ, սակայն անհիմք ընտրողականություն է առաջարկում դեռահասին: Ընտրելը հեշտ է, սակայն պատասխանատվությունը այդ ընտրության և նրա հետևանքների հետ կապված, շատ ավելի խորհելիք է, քանի որ այդ ընտրողականությունը բաց է ոչ միայն դեռահասի, այլ ամբողջ հասարակության համար, իսկ արդյունքը՝ ամունալուծություննների կտրուկ աճ, չմտածված քայելրի հատուցում՝ ինքնասպանությամբ, կյանքում ինքն իր առաքելությունը փնտրող 30 տարեկան « դեռահաս», որը այդպես էլ չի հասունացել: Եվ սա այն ամենաթույլատրելիության սինդրոմն է, որով վարակված է մեր հասարակությունը: Իսկ վարակը բերում է կոնֆլիկտի, կոնֆլիկտ հանուն այն գաղափարի, որը մակաբույծի նման մտնում է հասարակության գիտակցության մեջ և գոյատևման պայքար մղում: Դեռահասը փորձում է բացատրել ծնողին, որ ներկա ժամանակները փոխվել են, իր ընկերները այլ կերպ են ապրում, ինչը հիմա առավել արդիական է և պայքարում է այդ անտեսանելի հիմքերով պարուրված արդիականության համար: Մեծ մասամբ ծնողը իր անզորությունը հասկանալով՝ միակոմանի հակագրոհ է կատարում, բացառելով սեփական երեխայի ինքնաարտահայտումը, և կնիքում է որպես միակ ճշմարտություն իր ծնողական դիրքորոշումը՝ ստեծելով մի մեծ անդունդ իր և երեխայի միջև: Երկխսությունը ուղղակի անհրաժեշտություն է. Յուրաքանչյուր վեճ բերում է էվոլուցիայի, յուրաքանչյուր էվոլյուցիա՝ արդյունքների տեսողական գնահատման, թե երեխան խոսքով որ սահմանը կարող է հատել, իսկ սահմանի ռիսկը գնահատելով ծնողը արգելափակում է այն մեծ պայթյունը, որը կարող է իրականացվել, եթե դուք մինչև վերջ թույլ չտաք արտահայտվել երեխային: Հիշեք, լսելը դա գիտակցական և ճշմարիտ որոշման հիմքն է: Իսկ ծնողը երեխայի աչքերում՝ ճշմարտության էտալոն. Փորձեք պահպանել ձեր «Ճշմարիտ» ծնողի կարգավիճակը և այդ կտրուկ անվան ներքո եղեք անսահման հանդուրժող և համբերատար:
Հոգեբան Կամիլա Խաչատրյան