Քոփի-փեսթ ու գուգլ-թարգմանիչ լրագրությունը


15:30 , 4 մայիս, 2014

Օրերս իբր թե սկանդալ էր. ինչպիսի ողբերգություն՝ «սխալ» Սաթիկ Սեյրանյանը «Իրատես դե ֆակտո» ու «Հայոց աշխարհ» չի կարդում, իսկ «ճիշտ» տիկին Փիրուզան ՝ որպես լրատվական դաշտի մարդ՝ ամեն ինչ կարդում է…Լավ են անում… երկուսն էլ «ճիշտն» ու «սխալն» էլ, ճիշտն ու սխալն էլ…Իսկ այ ես  համատարած չեմ կարդում… Ի՞նչը կարդամ.  կարեւորը ֆեյսբուքում միեւնույն է՝ կերեւա, չկարեւորն ինձ պետք չէ, կայքերի բովանդակությունն էլ գիտեմ. նույն ջուրն է տարբեր շշերում…Մեր ինտերնետ-«լրագրությունը» հակաստեղծարար ոլորտ է,հակահիգիենիկ միջավայր ու դրա իրական ողբերգությունն էն է, որ բոլոր կայքերը՝ անկախ բովանդակությունից, նույն աղբյուրից նույնտեքստի 
թարգմանությանն էն լծված...Մեկը դրեց՝ վայ մյուսն էլ պիտի դնի...Ու հենց դրա պատճառով ՈՉ ՄԵԿԻ «մտքի» ծերով չի անցնում, որ կանմարդիկ...v Ում համար լրատվությունը բացառապես քոփի-թրանսլեյթ-փեսթ  ալգորիթմը չէv Ովքեր իրենց պես չեն ու այլ ճանապարհներով են գնում, v Ովքեր խորապես ու հիմնավոր թքած ունեն նրանց՝ վաղուց մաշած արահետիվրա, որովհետեւ
 նորը գցելն ավելի հետաքրքիր է... Որովհետեւ գոնե էդ դեպքերում քո պատկերացրած լրատվական կայքի լիարժեք մասնիկ ես քեզ զգում, ոչ թե գուգլ-թարգմանիչ...…Էսօր ամբողջ 2 ժամ ծախսեցի՝ ինտերնետի ծակուծուկերից պեղած մի նկարի համար մի քանի տող հետաքրքիր տեքստ մտածելու ուղղությամբ… Սլոգաններ էի փնտրում՝ չգտա, փոխարենը մի հետաքրքիր հոդվածի վերնագրում սիրուն բառակապակցություն տեսա,որոշեցի դա 
ներկայացնել իբրեւ սլոգան, որ շատ համահունչ կլիներ հենց էն մտքի հետ, ինչ ես էի ուզում դնել էդ տեքստում...Իսկ մեր «խելոքագույն» կայքերից մեկը վերցրեց իմ սարքածը, մի 2 բառ հետուառաջ արեց, իմ 
«հորինած» սլոգանը վերնագիր ուլեյտմոտիվ դարձրեց եւ վուալյա՝ նյութը պատրաստ է...

Հ.Գ.Դե արի ու մի ասա՝ աղբյուրը ցույց տվեք, տեսնեմ որտեղի՞ց եք գրել...Թե էդ սլոգանով տեսնեմ, հաստատ հրապարակային ներողություն կխնդրեմ...