Ձյունը պատել է քաղաքապետարանի աշխատակիցներին


13:03 , 16 փետրվար, 2012

Մութ և դավադիր ուժերի կողմից հրահրվող, արդեն երկրորդ ամիսը անդադար տեղացող ձյան երկուս ու կես մետրանոց շերտը պատել է Երևանը՝ քաղաքապետարանի խիստ պատասխանատու, նժդեհական ու ազգափրկիչ աշխատակիցներին չթողնելով որևէ տարբերակ ձերբազատվելու այս ապազգային ձնից և սառցագնդերից։ Սենց ձմեռ ու սառցակալում մեկ էլ Անտարկտիդայում ա եղել անցած տարի, բայց որոշ չկամեցողներ և գրանտակերներ, փոխանակ գոնե հպարտանան այդ փաստից, փորձում են քաղաքապետարանին ինչ-ինչ մերկապարանոց մեղադրանքներ ու պահանջներ ներկայացնել։ Ամոթ ձեզ...