Միկոյանը հաստատ վերջին մարդը չէր, ում արձանը կարելի էր տեղադրել


21:15 , 3 մայիս, 2014

Ժողովուրդ ջան, ես միկոյանասեր չեմ ոչ էլ ստալինասեր կամ սովետասեր, բայց ուզում եմ հիշեցնել, որ Միկոյանի եղբոր արձանը արդեն բազմաթիվ տարիներ է ինչ կանգնած է իրենց հայրենի գյուղում ու էդ տարածաշրջանի մեր հայրենակիցները լավ էլ հպարտ են իրենց հայրենակցով ու եթե ազնիվ գտնվենք, կխոստովանենք, որ ամեն անգամ երբ լսում ենք ՄԻԳ ինքնաթիռի ստեղծողի մասին յուրաքանչյուրս էլ հպարտանում է, որ նա մեր հայրենակիցն է: 
Ամեն դեպքում եթե Գեղամյանի հոր, կամ Դալլաքյանի պապու, կամ Շմայսի եղբոր անունով դպրոցներ կիսանդրիներ ու արձաններ կան, էլ չասած պանթեոնում թաղված բազմաթիվ ոչ երևելիների մասին, Միկոյանը հաստատ վերջին մարդը չէր, ում արձանը կարելի էր տեղադրել կամ էլ չտեղադրել, դա զուտ ճաշակի խնդիր է ու եթե ինձ մնար հաստատ չէի տեղադրի, բայց որ մարդիկ տեղադրում էլ են, թող դնեն էլի, հո մի արձան դնել-հանոլով պատմությունը հնարավոր չէ սրբագրել...