Աշխարհում համակիրները վաղուց «վերացել են», մնացել են միայն այս կամ այն ուղղությամբ «կողմնորոշվածները»


19:05 , 3 մայիս, 2014

Հետաքրքիր բան է քաղաքականությունը. Ռուսաստանը հայտարարում է, որ Ուկրաինայում անզեն ռուսները կռվում եմ մինչև ատամները զինված Ուկրաինական բանակի դեմ և ամենահետաքրքիրը էդ անզեն քաղաքացիները արդեն մի քանի Ուկրաինական ուղղաթիռ են ոչնչացրել /երևի պարսատիկով/, իսկ սրանից էլ կարևոր, որ Ուկրաինական բանակը չի կարողանում մտնել ռուսներով բնակեցված Ուկրաինական անզեն քաղաքներ, /երևի ավտոդողեր են այրում ու այդ հոտից ուկրաինացի զինվորները չեն կարողանում մոտենալ քաղաքներին/:
Ուկրաինացիներն էլ հայտարարում են որ ռուսաստանամերձ շրջանների բնակչության մեծ մասը չի ցանկանում, որ Ուկրաինան ֆեդերատիվ հանրապետություն դառնա, բայց միաժամանակ ռուսներով բնակեցված էդ տարածքներում ուկրաինացիները միայն տանկերով են փորձում առաջ շարժվել /երևի տաքսիներ չկան, դրա համար են փորձւմ ծանր տեխնիկայով այդ քաղաքները մտնել/:
Ամեն դեպքում երկու կողմն էլ ինչքան հնարավոր է, ստի դոզա է բաց թողնում, այն հույսով, որ աշխարհում իր համակիրների քանակը կշատացնի, սակայն երկու կողմն էլ մոռանում է, որ աշխարհում համակիրները վաղուց «վերացել են» այլ մնացել են միայն այս կամ այն ուղղությամբ «կողմնորոշվածները» որոնց ոչ էսպիսի պրոպագանդան է հետաքրքիր, ոչ էլ որևէ կերպ կարելի է նրանց կարծիքը փոխել...