16:38 , 3 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվել էր Տոմսկի «Տոմին»: Մոսկովյան թիմի ճգնաժամը շարունակում է խորանալ: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Հյուրերի կազմում աչքի է ընկել Յուրա Մովսիսյանը՝ խփելով առաջնությունում 15-րդ գոլը: Մրցաշրջանի գարնանային հատվածում «Սպարտակը» 9 խաղում կրել է 6 պարտություն, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի ու ընդամենը տարել մեկ հաղթանակ:
«Տոմը» վաստակեց 27 միավոր ու բարձրացավ 14-րդ տեղ, իսկ Դմիտրի Գունկոյի սաները 44 միավորով 6-րդն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ