ԱՄԷ-ում լողափին հանգստացողների համար գրադարան է բացվել


15:50 , 3 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունների շատ բնակիչներ և հյուրեր ժամանակի մեծ մասն անցկացնում են լողափին։ Սակայն իշխանությունները կարծում են, որ հանգստի նման տեսակը չի նպաստում մտավոր զարգացմանը և որոշել են «շտկել» այդ սխալը։ Արևի և ավազի սիրահարները կարող են չանհանգստանալ գիրքը տանը մոռանալու համար, քանի որ այժմ նրանք կարող են օգտվել հատուկ լողափային գրադարաններից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Նման հաստատություն առաջինը բացվել է Աբու Դաբիի կենտրոնում՝ ընտանեկան լողափին։ Գրադարանում հատուկ տեղ են զբաղեցնում ԱՄԷ-ի պատմությանը և մշակույթին նվիրված գրքերը, ինքնակենսագրական հրապարակումները, լուսանկարների ալբոմները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ