Բախումներ թաթարների և ռուսական հատուկջոկատայինների միջև՝ Ղրիմի հյուսիսում


14:52 , 3 մայիս, 2014

fe4f0df7f13e7e715438dde518032f81Araratnews.am-ը գրում է.

Ղրիմի հյուսիսում գտնվող Արմյանսկ քաղաքի մերձակայքում լուրջ բախումներ են տեղի ունեցել Ղրիմի թաթարների և ռուսական զինվորականների միջև։ Բանն այն է, որ երեկ ռուսական իշխանությունները թույլ չեն տվել Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևին մուտք գործել Մոսկվա, որտեղից նա ուղևորվելու էր Ղրիմ։

Մուստաֆա Ջեմիլևն այսօր Ղրիմի սահմանին է մոտեցել Ուկրաինայից, սակայն ռուսական սահմանապահները կրկին արգելել են նրա մուտքը։ Հազարավոր թաթարներ հավաքվել են սահմանի մոտ, որպեսզի ողջունեն իրենց առաջնորդի վերադարձը, սակայն ռուսական հատուկջոկատայինները փակել են նրանց ճանապարհը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ