7 սուտ, որոնցով անընդհատ խաբում ես ինքդ քեզ


15:51 , 3 մայիս, 2014

Անձնական զարգացումը տարբեր կերպ է արտահայտվում՝ անհատականության զարգացում ու ավելի լավ մարդ դառնալ, ավելի լավ լիդեր դառնալ, և ինչու ոչ, նպատակներին հասնել: Փաստն այն է, որ միայն որպես անհատականության աճելու ու զարգանալու դեպքում է, որ մենք բավարարված ենք զգում մեզ: Այնուամենայնիվ, շատերը անձնական կատարելագործման ու աճի մեջ երբեմն ձախողվում են, սակայն ոչ նրա համար, որ ինչ-որ թերություն ունեն, այլ այն պատճառով, որ շարունակ խաբում են իրենք իրենց:

Ահա այն 7 ստերը, որոնք շարունակ կրկնում ես, և որոնք քեզ հետ են պահում զարգանալուց:

 1  Դա անհնարին է

Դադարիր ինքդ քեզ ասել, թե չես կարող անել դա, կամ որ դա անհնարին է: Դու հնձում ես այն, ինչ ցանում ես, և եթե դու շարունակես անել այն, ինչ անում ես, դու շարունակ կստանաս այն, ինչ ստանում ես: Ինչո՞ւ ես միշտ ինքդ քեզ մերժում՝ մինչև ուրիշ մեկի մերժելը: Այս ամենը կարևոր նշանակություն ունի: Կարևոր է, որ դու ավելին ես ուզում, քան աշխարհը պատրաստում է քեզ համար: Հիշիր, եթե կա ցանկություն, կա նաև ճանապարհ: Երբեք չես իմանա, թե ինչ կա դռան հետևում, եթե այն չբացես:

 2  Ձախողումն ընտրություն չէ

Թոմաս Էդիսոնն ասում էր. «Ես չեմ ձախողվել: Ես պարզապես 10.000 չաշխատող ձև եմ գտել»: Կյանքում միակ ձախողումը, որ կարող է գոյություն ունենալ, «ձախողումներից» դաս չառնելն է: Եվ նույնիսկ եթե ձախողվում ես, երբեք մի թերագնահատիր քո ջանքերը: Երբ ինչ-որ բան որակում ես որպես «ձախողում» կամ «ոչ բավարար լավ», դու քեզ հետ ես պահում փորձառություն ձեռք բերելուց ու զարգանալուց: Նույնիսկ եթե տաս անգամից ինը ձախողում ես, ամեն ինչ կարգին է: Դա պարզապես նշանակում է, որ տասն անգամ ավել պետք է աշխատես:

 3  Ես անհաջողակ եմ

Դու շատ գումար չունես նոր բիզնեսի մեջ ներդրումներ անելու համար, դու արվեստագետ ես, ով չի կարող ուսում ստանալ, կամ միգուցե դու պարզապես սխալներ ես գործել անցյալում: Մի պահ մտածիր քեզ ոգեշնչող բոլոր այն մարդկանց մասին, ովքեր անհնարին բաներ են արել. Բեթովենը խուլ էր, Ժաննա դը Արկը՝ անկիրթ գեղջկուհի: Սովորական մարդիկ ամեն օր ինչ-որ անհնարին բաների են հասնում, ինչի՞ն ես սպասում դու:

 4  Ես պարզապես ժամանակ չունեմ

Սա, թերևս, ամենամեծ սուտն է: Ճիշտ է, որ մարդիկ պարտավորվածություններ ունեն, կամ միգուցե դու չես ուզում եսասեր թվալ՝ քո սիրելի մարդկանց որոշ ժամանակով թողնելով ու կենտրոնանալով քեզ վրա: Սակայն պարզապես հիշիր՝ եթե դու չզարգանաս ու չաճես՝ կիսելու ի՞նչ կունենաս: Անհրաժեշտ է մտածել, գնահատել ու ճանաչելով առաջնահերթությունները` սովորել իմաստուն օգտագործել ու բաշխել ժամանակը:

 5  Ես դրանով ավելի ուշ կզբաղվեմ

Ոչ, չես անի: Եթե դու դա այսօր չարեցիր, ամենայն հավանականությամբ, վաղն էլ չես անի: Որքան ավելի շատ հետաձգես, այնքան ավելի հեշտ ի վերջո կհրաժարվես դա անելու մտքից, և դու գիտես դա: Խուսափիր սրանից ու մինչև վաղը մի հետաձգիր այն, ինչ կարող ես անել այսօր:

 6  Նրա բախտն ուղղակի բերում է

Ճիշտ է, որ հաջողության հասնելու համար մի փոքր էլ անհրաժեշտ է հաջողակ լինել, սակայն մինչև հաջողակ լինելը, դու պետք է շատ աշխատես: Նստելով ու սպասելով, որ ավելի լավը լինես, ոչինչ էլ չես ստանա, ու դա քո անհաջողության պատճառով չէ, որ այդպես կլինի: Դու ինքդ էլ հասկանում ես սա, ուրեմն դուրս արի ու քայլ արա:

 7  Չարժե սրա համար ռիսկի դիմել

Այո, արժե: Կյանքում, հետագայում դու ավելի շատ կափսոսաս բոլոր այն բաների համար, որոնք կարող էիր անել, սակայն չես արել:  Ավելին, կարևոր չէ, թե ինչ կանես, կյանքը միշտ էլ լիքն է անակնկալներով: Նույնիսկ ամենաապահով ընտրությունները կարող են սպասված արդյունքը չունենալ, ինչպես որ ամենառիսկայինները կարող են հրաշալի ավարտ ունենալ: Ավելի լավ է անցնել կյանքի փորձառություններով ու ասել. «Այո, ես արեցի դա», քան «Երանի անեի դա, երբ հնարավորություն ունեի»: Որքան ավելի շատ ես ռիսկի դիմում, այնքան ավելին ես ստանում, և նույնիսկ երբ ձախողվում ես, դու դրանից դաս ես քաղում ու շարունակում առաջ շարժվել:
Ռիսկի դիմիր ու թույլ մի տուր՝ վախը հետ պահի քեզ բացահայտելու քո ամբողջ ներուժը: