Բրազիլիայում կենդանաբանական այգուց առյուծ է անհետացել


13:29 , 3 մայիս, 2014

Lion1in.am-ը գրում է.

Բրազիլիայի ոստիկանությունը որոնում է առյուծի, որը խորհրդավոր կերպով անհետացել է Մոնտե Ասուլ Պաուլիստա քաղաքի կենդանաբանական այգուց:

Կենդանին անհետացել է անցած հինգշաբթի ցերեկային ժամերին:

Քննիչները տարակուսանքի մեջ են՝ ո՞ւմ է անհրաժեշտ եղել առևանգել կենդանուն ու այդկերպ տիրանալ 300 կգ-անոց գիշատչին:

9-ամյա կենդանին արդեն 5 տարի ապրում էր տեղի կենդանաբական այգում: