12:00 , 3 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Vesti.kz-ն ներկայացրել է Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, ինչպես նաև լավագույն մարզչին։ Լավագույնն է ճանաչվել «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Մասնագետը նոր է շփման եզրեր գտնում թիմի հետ, սակայն արդեն երկու հաղթանակ է տարել` վաստակելով 6 միավոր։ «Տոբոլ»-ն, անկասկած, հիանալի մասնագետ է գլխավորել` ի դեմս Վարդան Մինասյանի:
Դեռ մի քանի տուր առաջ «Տոբոլ» – «Ակտոբե» հանդիպումն այդքան հետաքրքրություն չէր առաջացնում, որքան այժմ: Մինասյանի ջանքերի շնորհիվ գործող չեմպիոնի արտագնա հանդիպումը Կոստանայում հեշտ չի անցնի գործող չեմպիոնի համար»,- Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մասին գրում է կայքը։