Ուրուգվայը պատրաստվում է մարիխուանայի 1 գրամը վաճառել 1 դոլարով


10:40 , 3 մայիս, 2014

5864789cd456b1504a089e365e46a0461in.am-ը գրում է.

Ուրուգվայի իշխանությունները հրապարակել են օրենքի նոր նախագիծ, որով կկարգավորվի երկրում մարիխուանայի վաճառքը: Այս մասին գրում է BBC-ն:

Համաձայն փաստաթղթի՝ արտոնագիր ունեցող դեղատները մարիխուանայի մեկ գրամը կվաճառեն մեկ դոլարից ոչ թանկ: Գնորդներին էլ կթույլատրվի ձեռք բերել ամսական առավելագույնը 40 գրամ մարիխուանա:

Օրինագծում նշվում է նաև, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն կարող է աճեցնել մարիխուանայի մինչև 6 թուփ: