08:35 , 3 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Օդեսայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ ի հիշատակ անջատողականների և Ուկրաինայի միասնության կողմնակիցների բախումների ժամանակ զոհված մի քանի տասնյակ մարդկանց:
Ինչպես հայտարարել են Օդեսայի քաղաքային խորհրդի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից, մայիսի 3-ը, 4-ը և 5-ը Օդեսայում հայտարարվում են սգո օրեր: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Քաղաքի կոմունալ ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների շենքերին տեղակայված Ուկրաինայի պետական դրոշները կիջեցվեն՝ հայտնել են դեպարտամենտում: