Սնոուդենի բացահայտումներից հետո Գերմանիայի վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ դեռևս չի վերականգնվել


00:57 , 3 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզության կողմից իրականացված լրտեսական գործունեության հետևանքով ԱՄՆ-ի հանդեպ վստահությունն առայժմ չի վերականգնվել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Կանցլերի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան դեռևս դժվարություններ ունեն հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցում, սակայն այդ հարցի շուրջ ծավալվող երկխոսությունը գերմանական կողմի համար շատ կարևոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ