23:42 , 2 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ շատ կարևոր է Ուկրաինայում նվազեցնել բռնության մակարդակը և ազատել բռնազավթված շենքերը: Այս մասին գրում է Reuters-ը:
«Շատ կարևոր է, որ մենք շարունակվող բռնության ականատեսը չլինենք: Շատ կարևոր է, որ մենք տեսնենք՝ բռնազավթված շինություններն ազատվել են»,- ասել է Էշթոնը:
Նա նաև ընդգծել է Գերագույն ռադայի աշխատանքների կանոնակարգման անհրաժեշտությունը: