Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Խտրականության բոլոր տեսակներն արմատախիլ անելու մասին» օրենքը


23:02 , 2 մայիս, 2014

400282_122388311247933_14111in.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը երրորդ`վերջնական ընթերցմամբ ընդունել է «Խտրականության բոլոր տեսակներն արմատախիլ անելու մասին» օրենքը: Կողմ է քվեարկել 120, դեմ` 1 պատգամավոր: Այս մասին գրում է Trend-ը:

Համաձայն օրենքի` արգելվում է ցանկացած երևույթի և տիպի խտրականությունը: Մասնավվորապես` օրենքի նպատակն է մարդկանց իրավահավասարության սկզբունքներին հետևելը` անկախ նրանց ռասայից, մաշկի գույնից, սեռից, քաղաքացիությունից, դավանանքից, ընտանեկան դրությունից, սեռական կողմնորոշումից, գենդերային անհատականությունից, քաղաքական հայացքներից և այլն: