Քաղաքական անարժեք տրյուկ և մանկական դիվանագիտություն. կարծիքներ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու՝ Ադրբեջանի մտադրության մասին


22:47 , 2 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու` Ադրբեջանի մտադրությունը հայազգի քաղաքագետներ Հակոբ Չաքրյանը և Լևոն Շիրինյանը համարեցին մանկական դիվանագիտություն և ծուղակն ընկած մի վայրենու անընդհատ տեղաշարը վանդակում:

Հակոբ Չաքրյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն տեղի չի տա Ադրբեջանի ցանկություններին, քանի որ եթե մեկ անգամ զիջի, ապա ստիպված կլինի կրկին զիջել. «Չպետք է զիջի, և ինձ թվում է, որ չեն զիջի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ջեյմս Ուրոլիքին ետ կանչելը, ըստ քաղաքագետի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանձնապես դեր չի ունենա. «Եթե անգամ փոխեն էլ, Մինսկի խմբի վերաբերմունքը չի փոխվի, իսկ որ ժամանակը մեր օգտին է աշխատում, դա ակնհայտ է, և նրա փոխարինումը հակամարտության ճակատագրի վրա ազդեցություն չի ունենա»:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր «Ազատություն» ռադիոկայանը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում դժգոհություն էր հայտնել ամերիկացի դիվանագետի գործունեությունից՝ նրան մեղադրելով քաղաքական կանխակալության, ղարաբաղյան հակամարտությունը խեղաթյուրելու, ինչպես նաև՝ հակաադրբեջանական գործունեություն ծավալելու մեջ։ 

«Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի Ամերիկայի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Անգամ հպանցիկ աչքի անցկացնելով սոցցանցերում Ուորլիքի գրառումները՝ ակնհայտ է դառնում, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ամերիկայի հայ համայնքի հետ, և ոչ թե՝ ադրբեջանական։ Միևնույն ժամանակ՝ Ուորլիքը հաճույքով կիսվում է միայն հայկական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներով՝ լռելով, սակայն, ադրբեջանցի լրագրողների հետ իր շփումների մասին»,- ասել էր Ադրբեջանի փոխարտգործնախարարը՝ ընդգծելով, որ ամերիկացի համանախագահի որոշ հայտարարություններ սադրիչ բնույթ են կրում։

Այս մասին Հակոբ Չաքրյանն ասաց, որ հայ համայնքի հետ շփվելը որևէ նշանակություն չունի, դա Ադրբեջանի խնդիրը չէ, համանախագահ նշանակելիս էլ ԱՄՆ-ն հայ համայնքի հետ չի խորհրդակցել և նոր միայն՝ նշանակել:

«Առհասարակ, Ադրբեջանը Մինսկի խմբի գործունեությունից միշտ դժգոհ է: Համանախագահն ընդամենը՝ ներկայացուցիչ է, անունն անգամ կարևոր չէ: Պարզապես Ադրբեջանը, որ մշտապես դժգոհ է, սկսում է նորություններ ստեղծել և կապրիզներ է գործադրում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ