19:52 , 2 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստանի» հետ «ուլտիմատիվ» տոնով խոսելը որևէ մեկին որևէ դրական հանգրվանի չի կարող հասցնել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Կառավարության ծրագրի քվեարկությունը համարել էր վերջին «ստուգողականը» ԲՀԿ-ի համար:
«Կարծում եմ՝ մեր բոլոր գործընկերների համար այս ընթացքում պիտի պարզ լիներ, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ ուլտիմատիվ տոնով խոսելը որևէ պոզիտիվ արդյունքի չի կարող հանգեցնել, որևէ լավ տեղ չի կարող տանել: Մենք մշատապես ասել ենք, որ բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնցում քառյակում կա համաձայնություն և միասնական որոշում, մենք միանշանակ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը: Քառյակում կա հստակ պայմանավորվածություն, որ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ չկա միասական դիրքորոշում, յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է իր որոշման մեջ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և շարունակեց.«Հիմա ասել, թե ինչ վերաբերմունք կունենա «Բարգավաճ Հայաստանը» Կառավարության ծրագրի նկատմամբ՝ «նոնսենս է», որովհետև «Բարգավաճ Հայաստանը» չգիտի, և որևէ մեկը, այդ թվում նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ չէ, թե ինչ ծրագիր է բերելու Կառավարությունը»:
Նաիրա Զոհրաբանը հավելեց, որ կարել է ենթադրություններ անել, թե այն չի կարող էականորեն տարբերվել նախորդ ծրագրից կամ՝ տարբերվել այս կամ այն չափով, բայց դրանք կլինեն միմիայն ենթադրություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ