Զինադադարի ստորագրման 20-ամյակին նվիրված կլոր սեղան՝ ԱՄՆ-ում


19:46 , 2 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում տեղի ունեցած կլոր սեղանին՝ նվիրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որը կազմակերպել էր համալսարանի Թավիթյան կրթաթոշակային ծրագրի 2014 թ. խումբը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Խաղաղության հետքերով» (In Pursuit of Peace) վերնագրով միջոցառմանը մասնակցել են պրոֆեսորներ Մայքլ Գլենոնը, Ալան Հենրիքսոնը, Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաև տարածաշրջանային փորձագետներ և Ֆլետչերի դպրոցի ու այլ համալսարանների ուսանողներ: Միջոցառումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի ստորագրման 20-ամյակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ