21:39 , 2 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտակ տանը կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հղում անելով ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքին` հաղորդում է «USA Today» պարբերականը:
Բացի Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից, կողմերը կքննարկեն նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազանգերը գաղտնալսելու սկանդալային բացահայտումը: Գերմանիան ակնկալում է ԱՄՆ-ի պարզաբանումները խնդրի շուրջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ