21:27 , 2 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ թիմն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում բաց թողնել առաջատարներին:
«Ցանկանում ենք, որ մեր առանցքային խաղացողները մնան թիմում: Մեծ հավակնություններ ու ծրագրեր ունենք կապված ապագայի հետ:
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշրջանին, ապա ցանկանում ենք հաղթել մնացած բոլոր խաղերում: Արդեն իսկ պարտվել ենք մի շարք կարևոր խաղերում:
Պետք է խոստովանել, որ փետրվարին ու մարտին բազմաթիվ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեինք: Ստիպված էինք այլ կազմով խաղալ»,- հայտարարել է Վենգերը: