Ուկրաինայի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին՝Ուկրաինայի տարածքում ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ


19:27 , 2 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է ժնևյան պայամանավորվածությունների խախտման մեղադրանքները և մեղադրում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի տարածքում ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` այս մասին ասվում է գերատեսչության պատոնական հայտարարության մեջ:

«Կտրականապես հերքում ենք ռուսական կողմի փորձերը՝ մեղադրելու Կիևին իբրև թե՝ պայմանավորվածությունները չկատարելու մեջ և փաստում ենք, որ չնայած միջազգային հանրության կոչերին` Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկել իրավիճակի կայունացման և ժնևյան պայմանավորվածությունների կատարման համար», - ասվում է Ուկրաինայի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ