Մայիսին նույնպես եկեղեցու դռները շարունակում են բաց մնալ ամուսնացողների համար


18:29 , 2 մայիս, 2014

Մայիսին նույնպես եկեղեցու դռները շարունակում են բաց մնալ ամուսնացողների համարLife.panorama.am-ը գրում է.

Մայիս ամսին հարսանիքների թիվը զգալիորեն նվազում է: Շատերը, տուրք տալով սնոտիապաշտությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին: Այս սովորույթը ավելի շատ տարածված է Ռուսաստանում և այնտեղից է տարածվել մեզանում:

Ինչպես Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, մեր հասարակության մեջ արմատացած սովորույթը գալիս է տեղեկացվածության պակասից: «Թեպետ ամեն տարի մենք մանրամասն ներկայացնում ենք, որ մայիսին հարսանիքը մերժելու որևէ հիմք չկա, միևնույն է փորձը ցույց է տալիս, որ հարսանիքների մեծ թիվ գրանցում է ապրիլին, իսկ հակառակ պատկերը լինում է մայիսին: Շատերը կարծում են, որ մայիսն իրապես վայիս կարող է լինել»,-ասաց Տեր Բաբկենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ