Միխայիլ Գալուստյանի կինը պատմել է նրա թերությունների մասին


16:12 , 2 մայիս, 2014

0ad492f15d2b7b78a138fd4494f59_7D_50_Tet_Galust_f06_fmt1in.am-ը գրում է.

Հայտնի հումորիստ, հաղորդավար ու դերասան Միխայիլ Գալուստյանը արդեն 7 տարի երջանիկ ամուսնական կյանք է վարում կնոջ՝ Վիկտորյայի հետ: «7 օր» ամսագրին տված հարցազրույցում դերասանի կինը պատմել է իր հայտնի ամուսնու թերությունների մասին, գրում է days.ru-ն:

Վիկտորյայի խոսքով՝ Միխայիլի միակ թերությունը նրա իմպուլսիվությունն է, քանի որ զայրացած ժամանակ դերասանը կարող է կտրուկ բաներ անել, անգամ ափսե կոտրել: Գլխավորը Միխայիլի համար, զայրույթը դուրս թափելն է:

«Ես նրան արդեն ուսումնասիրել եմ: Դա նրա տղամարդկության անբաժանելի մասն է»,- ասել է Վիկտորյան:

Գալուստյանն իր հերթին հավելել է, որ ցանկացած տղամարդու հատուկ են նման իմպուլսիվ արարքները:

«Ու բոլորովին էլ պարտադիր չէ ինչ-որ բան կոտրել: Որպեսզի իմ վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ հայտնեմ, ինձ համար բավական է սառնասրտորեն նայել մարդուն: Ես ու Վիկան իրար մեկ հայացքից ճանաչում ենք: Կանայք ամբողջ կյանքում ստուգում են մեր ամրությունը: Եթե մենք թուլանում ենք, նրանք զգում են ամենաթողություն ու սկսում են ճնշել»,- նշել է Միխայիլը: