Անորոշ իրավիճակ հանրային կապերի մասնագետների համար


14:45 , 2 մայիս, 2014

Հայաստանյան ներքաղաքական վերադասավորումները հանրային կապերի մասնագետների համար անպաշտպանության զգացում են առաջացնում: Պատկերացրեք, փոխվեցին գրեթե բոլոր նախարարները, իսկ ի՞նչ են անելու նրանց մամուլի քարտուղարները: Առաջին իսկ հարվածը միշտ ստանում են վերջինները. ով ճարպիկ է, փորձում է գտնել մեկ այլ աշխատանք, ով՝ չէ, հայտնվում է անհարմար վիճակում.... Հոգեբանական ինչ անորոշություն է տիրում այս մարդկանց հոգում, միայն իրենք գիտեն: Հայաստանում գերատեսչություններում աշխատող PR մասնագետներն անպաշտպան են, և առաջին իսկ հարված նրանց է հասնում: Գալիս է նոր ղեկավար, ստիպված են լինում հավաքել իրերը: Շատերն անփորձ հայտնվում են, մի քանի տարի աշխատելուց հետո որոշակի փորձ ու գիտելիքներ են ամբարում, բայց չունենալով բազային գիտելիքներ, հետագայում դժվար են ադապտացվում նոր իրավիճակին: Մյուս կողմն էլ այն է, որ մարդիկ էլ կան, որ պետական գերատեսչություններում աշխատում են տասը տարուց ավելի, արդեն լճանում են, բայց հին ոսկոր են: Հանրային կապերի մասնագետների համար պետք է մտածել կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր, բարձրացնել նրանց ինքնագնահատականը, հաղորդակցման հմտություններ փոխանցել, մասնագիտական նորագույն գիտելիքներ, ի վերջո, միմյանց հետ հանդիպումներով փորձի փոխանակում իրականացնել: Վերջին տասը օրերին հետևում եմ զարգացումներին և եզրահանգումս մեկն է՝ պետական գերատեսչություններում հանրային կապերի մասնագետներն անպաշտպան են: Համբերություն, սիրելի գործընկերներ....