Ժամանակները փոխվում են, խաղի կանոնները՝ մնում նույնը


14:31 , 2 մայիս, 2014

1947 թ. հունիսի 5-ին ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Մարշալը Հարվարդի համալսարանում հանդես եկավ ելույթով, որով առաջարկում էր Եվրոպային տրամադրել օժանդակություն՝ հետպատերազմյան տնտեսական դրության ստեղծման նպատակով: Ծրագիրը ստանում է «Մարշալի պլան» անվանումը և սկսում գործել 1948 թ. ապրիլից: Համաձայն «Մարշալի պլանի»` օժանդակությանը մասնակցում էր 17 եվրոպական երկիր` ներառյալ Արևմտյան Գերմանիան, Թուրքիան և այլն: Ծրագրի նպատակներն են եղել առևտրային խոչընդոտների վերացումը, եվրոպական երկրների արտադրության մոդերնիզացիան և առհասարակ Եվրոպայի զարգացումը: Բայց իրական «Մարշալի պլանը» նպատակ էր հետապնդում ԱՄՆ դիրքերի ուժեղացումը Եվրոպայում, ինչպես նաև ԽՍՀՄ-ի հնարավոր առաջխաղացումը Արևմուտք կախելը: Ժամանակները փոխվել են, բայց խաղի կանոնները մնացել են նույն: Այժմ էլ Եվրամիությունը ու ԱՄՆ-ն դրամավարկային աջակցություն են ցույց տալիս Ուկրանիային, Վրաստանին ու Մոլդովային: Այս երկրներում իրենց դիրքերը ամրապնդելու, ինչպես նաև Ռուսաստանի դերի մեծացումը կանխելու համար: