Սլավյանսկում խփվել է 2 ուղղաթիռ, սպանվել 2 զինվորական. Ուկրաինայի ՊՆ


13:06 , 2 մայիս, 2014

8cdc3ba23dbcac69175413d52bdbc8791in.am-ը գրում է.

Մայիսի 2-ի գիշերը Սլավյանսկում խփվել է Ուկրաինայի Զինված ուժերի 2 «Մի-24» ուղղաթիռ, որոնք իրականացրել են օդային պարեկություն որոշակի շրջանում՝ հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Նախնական տեղեկություններով՝ զինվորական մեքենաները խփվել են անհայտ անձանց կողմից շարժական զենիթահրթիռային համալիրների (շարժական ԶՀՀ) կիրառմամբ: Հրաձգության հետևանքով զոհվել է Ուկրաինայի Զինված ուժերի 2 զինծառայող, ևս մի քանիսն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ՝ հայտնում է news.liga.net-ը:

Բացի այդ՝ վնասվել է նաև Ուկրաինայի ԶՈՒ ավիացիայի «Մի-8» ուղղաթիռը: Այս դեպքում չկան զոհեր ու տուժածներ: Դեպքի վայրում աշխատում է քննչական հանձնաժողովը:

«Ուկրաինայի ԶՈՒ դեմ շարժական ԶՀՀ-ի օգտագործումը վառ կերպով վկայում է այն մասին, որ Դոնեցկի զինծառայողների դեմ գործում են ոչ թե «խաղաղ ցուցարարներ, այլ լավ նախապատրաստված ու տեխնիկայի վերջին խոսքով զինված պրոֆեսիոնալ դիվերսիոն խմբեր, որոնք ահաբեկչական գործողությունների ու դիվերսիաների միջոցով փորձում են ապակայունացնել իրավիճակը շրջանում»,- հայտարարել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուկրաինացի 1 զինծառայող վիրավորվել է ու պատանդ վերցվել անջատողականների կողմից: