Օբամայի ու Մերկելի հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը. Սպիտակ տուն


11:13 , 2 մայիս, 2014

5BE19753-DF75-41D6-BB31-82CA23E1BAB8_mw1024_n_s1in.am-ը գրում է.

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի ու Գերմանիայի կանցլերի քննարկման հիմնական թեման կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Կասկած չկա, որ Ուկրաինայում իրավիճակը, որտեղ Ռուսաստանը շարունակում է չկատարել ժնևյան համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները, կլինի նախագահ Օբամայի ու կանցլեր Մերկելի զրույցի կենտրոնում: Նրանք, իհարկե, ունեն նաև օրակարգային այլ կետեր»,- ասել է նա:

Քարնին ընդգծել է, որ ամերիկա-գերմանական «դաշինքն անփոխարինելի է 21-րդ հարյուրամյակի մարտահրավերներին արձագանքելու համար»:

Սպիտակ տան ներկայացուցիչը նման մարտահրավերներից է համարել «Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը»:

Քարնիի խոսքով՝ ԱՄՆ-ը «շատ սերտ է աշխատել կանցլեր Մերկելի և ԵՄ մյուս անդամների, ինչպես նաև «Մեծ յոթյակի հետ»՝ Ռուսաստանի դեմ «ընդհանուր մոտեցում մշակելու հարցում»:

«Ու մենք կշարունակենք դա անել»,- հավելել է նա: