10:10 , 2 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2014թ. հունվար-մարտին գրանցված կենդանի ծնունդները 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ մահվան դեպքերը՝ 7.7 %-ով: 2014թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը, այն է ծնվածների և մահվան դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 121%:
Ըստ ԱՎԾ-ի` 2014թ. հունվար-մարտին 2013թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում` 3.6%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, նվազել է 0.5 պրոմիլային կետով և կազմել 8.3%:
2014թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 97 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83.5 %:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ