10 բան, որոնց երջանիկ մարդիկ չեն հավատում


12:12 , 2 մայիս, 2014

Ուզո՞ւմ ես երջանիկ լինել: Հիշի՛ր, միայն դու ես կանգնած քո և երջանկության միջև: Երջանկությունը ընտրություն է: Ահա 10 ընտրություն, որոնք երջանիկ մարդիկ չեն անում:

 1  Կյանքը արդարացի է

Երջանկությունը միշտ չէ, որ կայանում է նրա մեջ, որ ստանաս այն, ինչ ցանկանում ես: Երջանիկ մարդիկ հասկանում են, որ միշտ չէ, որ կյանքը մեր ուզածով է դասավորվում. կյանքը արդարացի չէ: Այն, ինչ նրանք գիտեն, դա այն է, որ դու միայն կարող ես քո լավագույնն անել: Ներիր քեզ այն ամենի համար, որ չի ստացվում քեզ մոտ և, անցյալն անցյալում թողնելով, առաջ շարժվիր:

 2  Տառապելը վատ է

Տառապանքն անխուսափելի է մարդկության համար: Դու չես կարող գոյատևել այս աշխարհում առանց գոնե մի փոքր տառապանքի: Երջանիկ մարդիկ գիտեն, որ խորը երջանկությունը, խորը տառապանք ապրելուց հետո է ծնվում: Մենք սովորում ենք, թե ինչից ենք իրականում ստեղծված, երբ ցավ ենք ապրում:

 3  Ամեն ինչ իմ վերահսկողության տակ է

Հիշի՛ր, որ ամեն ինչ չէ, որ քո վերահսկողության տակ է, որքան էլ շատ աշխատես և փորձես պլանավորել ամեն ինչ: Երջանկության հասնելու համար երջանիկ մարդիկ ընդունում են այս անխուսափելի ճշմարտությունը ու սովորում նախաձեռնող լինել և ոչ թե միայն ենթարկվել հանգամանքներին` կյանքի անակնկալների ու անախորժ իրավիճակների ժամանակ:

 4  Մարդիկ ստիպված են ինձ սիրել առանձնահատուկ ձևով

Եթե քո երջանկությունը կախված է նրանից, թե ինչ են մարդիկ մտածում քո մասին կամ զգում քո նկատմամբ, ապա երբեք երջանիկ չես լինի: Դու երբեք չես կարող բոլորին դուր գալ ու, իհարկե, չես կարող որևէ մեկին ստիպել քեզ սիրել ինչ-որ առանձնահատուկ ձևով: Ուրախ մարդիկ ընդունում են իրենց սիրելի մարդկանց զգացմունքներն այնպես, ինչպես դրանք կան, ու աշխատում են ցույց տալ իրենց սերն ու խնդրել այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեն, և ոչ թե մարդկանցից սպասել, որ իրեն սիրեն այնպես, ինչպես ցանկանում է:

 5  Բոլորը ատում են ինձ

Սա թունավոր միտք է ու խաբկանք, այնուամենայնիվ, դժբախտ մարդկանց մեծ մասը այս մտքի թակարդն են ընկնում, և հենց այդ պատճառով է, որ նրանք դժբախտ են: Երջանիկ մարդիկ դեմ հանդիման են դուրս գալիս աշխարհին՝ առողջ չափաբաժնով հետաքրքրասիրություն դրսևորելով ու ամեն ինչ թեթև տանելու իրենց կարողությամբ: Նրանք հետաքրքրվում են մյուսներով, սակայն երբեք չեն ընկնում բոլորի կողմից սիրված լինելու կախվածության տակ: Պետք է հիշել, որ ընկերանալը ժամանակ է պահանջում:

 6  Ես չեմ կարող

Եթե հավատում ես, թե չես կարող այս կամ այն բանն անել, թույլ ես տալիս, որպեսզի այդ միտքը քեզ ետ պահի երջանկությունից, դու ճշմարտությունը փոխում ես քո իսկ կողմից ստեղծված մոլորությամբ: Հաջողության հասնելու միակ նախապայմանը փորձել, փորձել ու կրկին փորձելն է: Մտածիր սրա մասին. ո՞վ է քո կուռքը, կարծո՞ւմ ես նա հասել է այս կետին՝ առանց կյանքում ձախողումներ ունենալո՞ւ: Ո՛չ, նրանք պարզապես թույլ չեն տալիս, որ կասկածամտությունը նրանց հեռու պահի երջանկությունից:

 7  Ես ապացուցելու բան ունեմ

Դժբախտ մարդիկ երջանկությունը փնտրոմ են ընդունված լինելու մեջ, ցավոք, ընդունված լինելու ձգտումը չի կարող իրականանալ, քանի որ այն ներքին պակասության արդյունքն է, որն անընդմեջ ստիպում է մտածել դրա մասին: Երջանկությունը կարող է միայն ձեռք բերվել ինքդ քեզ ընդունելու դեպքում: Միայն քո հավանության ու քո կողմից ընդունված լինելու կարիքն է, որ ունես:

 6  Դա կարևոր չէ

«Դա կարևոր չէ» արտահայտությունը պարզապես արդարացում է: Դա այն է, ինչ դժբախտ մարդիկ ասում են առերեսումից խուսափելու համար, երբ նրանց քաջությունը չի ներում կամ չեն գնում իրենց երազանքների հետևից: Երջանկությունը կարևոր է: Հարգանքը կարևոր է: Մի անտեսիր կարիքներդ` քո իսկ երջանկության համար պատասխանատվությունից խուսափելով:

 9  Ես ավելի երջանիկ կլինեի, եթե ես

Դու գիտես քո կյանքն ու կարիքները: Ես երջանիկ կլինեի, եթե միայն ավելի նիհար լինեի, գեղեցիկ լինեի, խելացի լինեի, լավ պաշտոն ունենայի: Երջանիկ մարդիկ գիտեն` երջանկության գաղտնիքը իրենք իրենց ընդունելն է, այնպես, ինչպես նրանք կան: Լավ է ինքնակատարելագործման վրա աշխատելը, մենք միշտ սովորելու գործընթացի մեջ ենք, սակայն ինքդ քեզ ինչ-որ պակասությունների համար ինքնաքննադատելու փոխարեն, կենտրոնացիր ուժեղ կողմերիդ վրա:

 10  Ես չափազանց մեծ եմ

Դու երբեք էլ չափազանց ծեր չես: Այո՛, դու միգուցե հիմար երևաս և, այո՛, ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել, քան կարող ես սպասել, սակայն երբեք էլ ուշ չէ երջանկությունն ընտրելու համար: Երջանիկ մարդիկ ամեն օր ընտրում են երջանիկ լինելը, անկախ նրանից՝ նրանք ավելի վաղ զգացե՞լ են դա, թե դրա գաղտնիքը բացահայտել ավելի ուշ իրենց կյանքում. դա նրանց ընտրությունն է: Կյանքը անկանխատեսելի է: Միակ հստակ բանն այն է, որ մենք բոլորս էլ ամեն օր մեկ օրով մեծանում ենք, այնպես որ, թույլ մի տուր, որ դա քեզ հետ պահի երջանկությունից: