Էկվադորի նախագահը լուսանկարվել է բանաններով՝ ի նշան ռասիզմի դեմ արշավի աջակցության


08:33 , 2 մայիս, 2014

20140501081937177461a1in.am-ը գրում է.

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան միացել է ռասիզմի դեմ արշավին, որը սկսվել է հաջակցություն «Բարսելոնայի» խաղացող Դանի Ալվեսի: Նախագահն արշավի շրջանակում լուսանկարվել է բանաններով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Արշավը սկսվել է «Վիլյառեալի» և «Բարսելոնայի» միջև ապրիլի վերջին Իսպանիայի առաջնության խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո: Մրցակցի երկրպագուներից մեկը բանան էր նետել կատալոնացիների պաշտպան Ալվեսի վրա: Բրազիլացին օրիգինալ կերպով էր արձագանքել սադրանքին: Նա գետնից վերցրել էր բանանը, մաքրել կեղևն ու կերել: Դրանից հետո ֆուտբոլային հասարակության շատ ներկայացուցիչներ հանդես եկան հաջակցություն Ալվեսի՝ սոցցանցերում տեղադրելով լուսանկարներ, որոնցում նրանք բանան են ուտում:

«Էկվադորից, որը աշխարհում լավագույն բանանների խոշորագույն արտադրողն է, մենք մերժում ենք ռասիզմը»,- գրել է Կորեան Twitter-ի իր միկրոբլոգում: