00:19 , 2 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը ուկրաինական համայնքի քննադատությանն է արժանացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության վերաբերյալ իր հիացմունքն արտահայտելու համար: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Ապրիլի 29-ին «GQ» ամսագրին տված հարցազրույցում Սելմոնդը հայտարարել էր, որ Պուտինին հաջողվել է վերականգնել Ռուսաստանի ազգային հպարտության զգացողությունը:
Նա նաև ավելացրել է, որ հասկանում է, թե ինչու է Պուտինը վայելում ազգաբնակչության աջակցությունը: Վարչապետը նույն հարցազրույցում իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի հանդեպ ՌԴ դիրքորոշման վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ