ՈւԵՖԱ-ի համապատասխան կառույցը կարող է «Ինտերին» պատժել ֆինանսական «Fair-Play»-ի կանոնները խախտելու համար։
Նշենք, որ ֆինանսական «Արդար խաղի» կանոնակարգի համաձայն, ակումբների ընդհանուր վնասները վերջին երկու մրցաշրջանների (2011/12 և 2012/13) ընթացքում չպետք է գերազանցեն 45 միլիոն եվրո:
Ավելի վաղ նշվում էր, որ ֆինանսական «Fair Play»-ին չհետևելու համար պատժվելու են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: Մասնավորապես, սպասվում է, որ փարիզցիները կտուգանվեն 10 միլիոն եվրոյով: