Բեյոնսեն հանդես է եկել ընդդեմ պլաստիկ վիրահատության


22:30 , 1 մայիս, 2014

Beyonse-zavedyot-eshhyo-odn1in.am-ը գրում է.

Անցած շաբաթ համացանցում հայտնվեց ամերիկացի երգչուհի Բեյոնսեի Pretty Hurts երգի նոր տեսահոլովակը, տեղեկացնում է 7days.ru-ն։

Տեսահոլովակում աստղի հերոսուհին, որը գեղեցկության մրցույթների մասնակից է, բախվում է բոլոր այն դժվարություններին, որոնք ծառանում են գեղեցկուհիների՝ հաղթանակ տանող ճանապարհին. մրցակցություն, մրցավարների անհարգալից վերաբերմունք, խիստ դիետաների հետևանքներ և պլաստիկ վիրահատություն։ Սակայն վերջում աղջիկն ասում է «ոչ» անիմաստ զոհողություններին և դարակի վրայից վայր է գցում իր ստացած բոլոր պարգևները։

MailOnline բրիտանական տաբլոիդին Բեյոնսեն պատմել է, թե ինչ նպատակով է նկարահանել այդ տեսահոլովակը. «Ես պարզապես ցանկացել եմ, որ յուրաքանչյուր աղջիկ նայի գեղեցկության մրցույթների կուլիսներից այն կողմ և իր աչքերով տեսնի, թե ինչ է այնտեղ կատարվում»։