Հերթական քաղաքենի ու ռաբիզ երաժշտական հոլովակը՝ գեղական էրոտիկայի էլեմենտներով (Video)


17:50 , 1 մայիս, 2014

Վերջին շրջանում շատացել են բաց տեսարաններով հայկական ֆիլմերը, ինչը առանձին քննարկման թեմա է ու գոնե տեսականորեն կարող է հավակնել «կողմ» դիրքորոշումներ ունենալուն: Սակայն ի՞նչ է նշանակում առօրեական, սովորական, տաղտկալի ու հերթական պապսա երգի` հերթական պապսա հոլովակում հետույքը ցույց տվող աղջիկներ ցուցադրելը:

Այստեղ ես ոչ մի «կողմ» դիրքորոշում չեմ կարողանում տեսնել: Չեմ կարողանում այդ դիրքորոշումը տեսնել տեսահոլովակը թողարկողների պրիզմայով, որովհետև եթե ֆիլմերում դեռ կարելի է պատկերացնել ինչ որ մի սյուժետային իրավիճակ, երբ մերկությունն ու սեքսը ակտուալ են ու ֆիլմին հավելյալ գեղարվեստական արժեք են արտահայտում, ապա չեմ կարողանում պատկերացնել դա` ինչ որ երաժշտական հոլովակի կոնտեքստում, այն էլ ինչ որ երկրորդական ու ոչ մի բանով չտպավորվող «Վայ-վայ» երգի հոլովակում, որի հեղինակի անունը եթե նորից չնայեմ հոլովակը՝ չեմ էլ հիշի:

Թերևս, հոլովակի հեղինակների միակ մոտիվացիան այդ աղջկա հետույքը ցույց տալու հարցում նրանում էր կայանում, որ իրենց նորաթուխ երգչակի անկապ երգի, անկապ հոլովակին հավելյալ դիտումներ ապահովելն է: Ու ջհանդամ, թե այդ հետույքը չեն նայի անչափահասները ու մարդիկ, ովքեր չեն ուզում հետույքներ տեսնել՝ ինչ որ երգի հոլովակ ակնդրելիս:

Հոլովակի հերոսուհուն մարմնավորած դերասանի մասով էլ միայն տարակուսանք կարող եմ հայտնել: Հա, հետույքդ ցույց տվեցիր «Վայ-վայ»-ում, մի երկու կադրում էլ դիսկոտեկի պարահրապարակում ոչ կոնտակտային սեքս էիր իմիտացնում, հետո՞... պետք է կանգնես ու ասես որ դու դերասանուհի՞ ես: Էհ եթե հետույք ցույց տալն է դառնում գլխավոր ասելիքդ, գնա ստրիպտիզ ակումբներում պարի. համ փող ավելի շատ կվաստակես, համ էլ ստաբիլ եկամուտ կունենաս: Ձեռքի հետ էլ ինքնախաբեությամբ չես զբաղվի ու չես ասի, որ արտիստ ես, որովհետև արտիստը արվեստում բացի հետույքը ցույց տալուց, ինչ որ այլ ասելիք էլ պետք է ունենա: 

Մի խոսքով, քաղքենիության ու ռաբիզի հերթական դրսևորումը՝ համեմված գեղական էրոտիկայով և ուրիշ ոչինչ: