16:55 , 1 մայիս, 2014Մարդու միտքն ապշեցուցիչ մի բան է: Իրականում այն տիեզերքում մինչև վերջ չբացահայտված երևույթներից մեկն է: Ինչևէ, սա չի նշանակում, թե մենք ամենևին ոչինչ չգիտենք դրա մասին: Ներկայացնում ենք 10 բան, որ հոգեբանությունը պատմում է քո մասին:

Չնայած նախընտրում ես համեմատաբար ավելի կարճ տողերով սյունակների բաժանած տեքստերը, այնուամենայնիվ, իրականում ավելի արագ ես ընթերցում թղթի ամբողջական լայնությամբ երկար տողերը:
Քեզ թվում է, թե ավելի արագ ես ընթերցում կարճ տողերը, սակայն դա այն բանի պատճառով, որ այն պարզապես քեզ վիզուալ ավելի հաճելի է:
Չնայած կարծում ես, թե որոշումները, որ կայացնում ես կյանքում լավ մտածված ու կշռադատված քայլեր են, այնուամենայնիվ, ամենօրյա շատ որոշումներ, իրականում, ընդունվում են ենթագիտակցաբար: Եվ սրա համար պատճառ կա: Ամեն վայրկյան մեր ուղեղը «հարձակման» է ենթարկվում 11 միլիոն առանձին տեղեկատվության մասնիկներով, որոնք մենք չենք կարող առանձին-առանձին կառավարել գիտակցությամբ` առանց ենթագիտակցության օգնության:
Քեմբրիջի համալսարանի գիտնականների արված հետազոտությունը ցույց է տվել, որ մաիկ կրաոևր բնաը աջռիան և վրեիջն տռաերը ճշիտ տուղեմ լնիլեն է: Մացնածը կրաող է խառը գվարծ լնիել, սյական մնևիույն է դու կորաղ ես կդարալ այն: Սա այն պատճառով, որ մարդու միտքը առանձին տառերը չի ընկալում, այլ բառն ամբողջությամբ: Քո ուղեղը անընդմեջ մշակում է տեղեկությունը, որն այն ընկալում է զգայարանների միջոցով, և վերջում դու ընկալում ես դրանք (բառերը) այլ կերպ, քան «զգում» ես (խառը գրված տառեր):
Մարդու միտքը իրականում նույնչափ ակտիվ է քնած ժամանակ, որքան որ արթուն ժամանակ: Իսկ ի՞նչ է տեղի ունենում գիշերը, որ միտքը «չի անջատվում»: Գիտնականները առաջ են քաշում այն վարկածը, որ գիշերվա ժամին ուղեղը համախմբում է ինֆորմացիան ու նոր զուգորդումներ ու ասոցիացիաներ ստեղծում:
Ամեն անգամ`տեղեկություններ են ընկալելիս, գլխուղեղը էլեկտրական իմպուլսներ է ուղարկում նեյրոնների միջև, ինչի արդյունքում ամրապնդվում են հին կապերն ու նորերը ստեղծվում: Այս նոր շրջանների ստեղծումն է, որ պատճառ է դառնում գլխուղեղի ֆիզիկական փոփոխություններին ու աճին: