14:16 , 1 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետությունում Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ պետական մակարդակով տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բոլորը տանն են, ոչ աշխատանքային օր է: Սովորական, նորմալ տրամադրություն է, մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով. կարճ ասած՝ հանգստանում են»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. «Չնայած, որ Աշխատանքի միջազգային օրն է, բայց մարդիկ այսօր որևէ բանով չեն զբաղվում, տանն են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ