13:36 , 1 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Պուերտո Ռիկոյի իշխանությունները որոշել են փակել 100 ուսումնական հաստատություն՝ բյուջետային միջոցները տնտեսելու նպատակով՝ հայտնում է Telesur ալիքը:
Նման որոշման պատճառը ֆինանսական ճգնաժամն է ու կղզում տնտեսական խնդիրների առկայությունը:
Ինչպես հայտնել է նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան, կրթական ոլորտի վերակազմավորումը հնարավորություն կտա խնայել մոտ 90 մլն դոլար:
Պուերտո Ռիկոյի ֆինանսական անմխիթար վիճակի մասին հայտնի դարձավ անցած տարվա դեկտեմբերին: