Երեխաների թիվը մանկատներում շարունակ աճում է


12:51 , 1 մայիս, 2014

Երեխաների թիվը մանկատներում շարունակ աճում է Panorama.am-ը գրում է.

2013թ. սկզբին Հայաստանում գործող 8 մանկատներում, որից 6-ը պետական, 2-ը` ոչ պետական, խնամվել է 909 երեխա, որից 448-ը աղջիկներ: Տարեվերջին մանկատներում եղել է արդեն 927 երեխա, որից 438-ն աղջիկներ: Այս թվերը բերված են Ազգային վիճակագրական ծառայության կողմից:

Տարվա ընթացքում, ըստ նույն աղբյուրի, մանկատներից դուրս է եկել 212 երեխա, այդ թվում ` 53-ը վերադարձել են հարազատների մոտ, 64-ը տեղափոխվել են այլ մանկատներ, 50-ը որդեգրվել է, իսկ 15-ը, ցավոք, մահացել: Մահացածներից կեսը` 7 երեխա, եղել են մինչև 1 տարեկան տարիքային խմբում, իսկ 4-ը` 1-6 տարեկան տարիքային խմբում:

Աղբյուրից տեղեկանում ենք, որ 2013թ-ի ընթացքում մանկատներ են ընդունվել 230 երեխա, որոնցից միայն 32-ն է եկել այլ մանկատներից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ