ՀՀ քաղաքացին առաջնորդվում է ներկայով, քանի որ ստացած եկամտով հնարավոր չէ ապագայի պլաններ կազմել. Գագիկ Մակարյան


12:12 , 1 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Հայաստանում այսօր քաղաքացին առաջնորդվում է խիստ ներկայով, քանի որ ստացած եկամտով հնարավոր չէ ապագայի պլաններ կազմել:

«Հայաստանի աշխատաշուկան բավականին տարբերվում է այլ երկրների աշխատաշուկաներից։ Այսօր շուկան այն շունչը չունի, ինչ կար խորհրդային տարիներին: Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 400 հազար զբաղվածներ մասնավոր և պետական սեկտորում։ Եվ ստացվում է, որ զբաղվածության տեսանկյունից զգալի մասը բաժին է ընկնում փոքր բիզնեսին, մինչդեռ շատերի մոտ այն տեսակետն է, որ խոշորներն են ապահովում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ այդ ոլորտում պետք է հավասար մրցակցություն ապահովել, փոքր բիզնեսը չնչին իմպուլսի կարիք ունի զարգանալու համար:

Հաջորդ խնդիրը նա մատնանշեց այն, որ երկրում աշխատանքային պայմանագրեր կնքելու մշակույթը ձևավորված չէ, քանի որ գործատուն հաճախ չի պատկերացնում, թե չգրանցված աշխատողի դեպքում ինչ խնդիր կարող է ունենալ: Որպես թարմ օրինակ նա նշեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրը. մարդիկ չեն ուզում գրանցվել, որպեսզի իրենց աշխատավարձից չպահեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ